ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Կառավարության որոշմամբ նախատեսվում է 6 ամսով երկարաձգել տնտեսվարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը:
Պետական օժանդակության տրամադրումը երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը։