ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հովակիմյանը նախագահականի իրավաբանական վարչության պետն է: Ազգային ժողովի կողմից ընտրվելու պարագայում նա կփոխարինի Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերին:
Հիշեցնենք՝ դեկտեմբերին լրանում է նաև Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը:
Նշենք՝ Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երեկ առաջադրվեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: