ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը տեղեկացրել են՝ հրաժարվում են ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալի պաշտոններից։
Այսպես՝ Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից,
Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից,
Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովն այսօր որոշեց Իշխան Սաղաթելյանին հետ կանչել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցնել Վահե Հակոբյանի լիազորությունները որպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: