Այս պահին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին:
«Պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների պահվածքով՝ մենք ըստ այդմ կկայացնենք որոշում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը շեշտեց, որ սա բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է:
«Ընդդիմադիրները կարող են առաջադրել որևէ թեկնածուի երկու պաշտոնի համար էլ, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրավունք ունի ընտրելու կամ չընտրելու»,- ասաց նա: