Եվրամիությունը Ռուսաստանին սպառնացել է ավելի մեծ մեկուսացմամբ՝ ի պատասխան Սոֆիայում ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի՝ Մոսկվայի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին խոսքի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մամուլի ծառայությունը։
ԵՄ-ն «անհիմն սպառնալիք» է անվանել Սոֆիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ռուսական կողմի հայտարարությունը և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ: Միաժամանակ եվրոպական կառույցը պաշտպանել է 70 ռուս դիվանագետներին արտաքսելու Բուլղարիայի որոշումը և այն որակել է միջազգային իրավունքին լիովին համահունչ: