Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 (6.2 կմ) հատվածի ասֆալտապատման աշխատանքներին։
Աշխատանքներն իրականացնում է «Գրիգոր Հարությունյան» ՍՊԸ-ն:
Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 943.9 մլն դրամ: Խոշորահատիկ ասֆալտբետոնե շերտը ամբողջովին տեղադրված է։
Աշխատանքները վերսկսել են և կավարտվեն 2022 թվականին: