Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։
Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի ծառայողները։
Մեծամորի ոստիկանները ևս բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։