Սոֆիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել է, որ Բուլղարիայի իշխանությունները չեն կատարել 70 ռուս դիվանագետներին երկիր վերադարձնելու իր պահանջը, ինչի կապակցությամբ ինքը պատրաստ է Մոսկվային ներկայացնել Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու հարցը։ Նրա խոսքը մեջբերում է BLITZ հրատարակությունը։
Միտրոֆանովան կարծում է, որ Սոֆիայի գործողությունների հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է վարչապետ Կիրիլ Պետկովի կառավարությունը։
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, մեկնաբանելով 70 ռուսաստանցիների արտաքսման որոշումը, ասել է, որ չգիտի, թե ինչու է Սոֆիան գնացել այդ քայլին։ Երկրի կառավարությունն էլ ռուսներին մեղադրում է լրտեսության համար: Բուլղարիայի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ դեսպանատան նոտան, 70 ռուս դիվանագետներին և ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հետ կանչելու որոշումը մնացել է ուժի մեջ։