ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին խոստումներ տալ Դաշինքին անդամակցության ժամկետների վերաբերյալ՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Մենք, այնուհանդերձ, կամրապնդենք Թբիլիսիին քաղաքական և գործնական աջակցությունը, կապահովենք երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կիբեrվարժանքներին, կօգնենք զարգացնել կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- վստահեցրել է պաշտոնյան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, նշել է, որ երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։
«Վրաստանը, որպես Դաշինքի ամենավստահելի գործընկեր, պատրաստ է պաշտպանել աշխարհում խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել ընդհանուր արժեքները տարածաշրջանում և դրանից դուրս»,- գրել է վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում։