Արդյոք քննարկում եղե՞լ է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ: ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին:
«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն:
Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու, ու դրեց մանդատը:
Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է այսօր հարցազրույց տա, ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պիտի ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը և գնում:
Ընդդիմություն եղած ժամանակ մենք Վանաձորում պարտվեցինք ընտրությունները, մեր կուսակցության վարչությունը հրաժարական տվեց, երբ դրա պահանջը չկար:
Դե հիմա թող անեն, թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ»,- ասաց Սիմոնյանը: