ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների գործելաոճին:
«Եթե չեն գալիս դահլիճ, աշխատավարձ ինչո՞ւ են ստանում ընդդիմադիր պատգամավորները: Սենյակները վերցնում են, մեքենաներն ունեն, որ գործուղումը հարմար է՝ գնում են, որ հանդիպումն իրենց հետաքրքիր է՝ գնում են:
Վստահ չեմ, որ իրենց մեջ չեն գտնվի պատգամավորներ, որոնք կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են, և կգան: Իրենք միատարր կառույց չեն. կա Քոչարյանի թևը, Դաշնակցության թևը, Վահե Հակոբյանի թևը, կոնկրետ մարդիկ կան, որ մեկ ա՛յս տեղի արբանյակն են, մյո՛ւս տեղի արբանակն են»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ ընդդիմությունն իր ակցիաներով արդյունք չարձանագրեց:
«Իրենց մոտ ի՞նչ ստացվեց. փող տվեցին, փող բաժանեցին, որ մարդկանց բերեն միտինգների, հետո սկսեցին այդ մարդիկ էլ չգալ, հետո սկսեցին Սփյուռքից մեր հայրենակիցներին մոլորության մեջ գցել: Այդ մարդիկ եկան ու հասկացան՝ այն, ինչ դուք ներկայացնում եք, իրականության հետ կապ չունի, ՀՀ իշխանությունն ընտրված է, իր ժողովրդի հետ շփման մեջ է, բացատրում է: Իսկ նրանք ՀՀ ժողովրդի հետ կապ չունեն, եթե այսօր ընտրություն լինի, նրանք ԱԺ նույնիսկ չեն անցնելու»,- ասաց Սիմոնյանը: