Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է անկախության 246-ամյակը: Տոնի առթիվ Հայաստանում Ամերիկայի դեսպանատանը կազմակերպվել է միջոցառում: Այս տարվա տոնակատարությունը նվիրված է եղել հայ-ամերիկյան հարաբերությունների 30-ամյակին: Դեսպան Լին Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:
Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ դեսպան) - Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների և ԱՄՆ քաղաքացիների՝ հպարտ ամերիկահայերի հետ: Այդ աշխատանքի ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է: Այս գործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովել այն նշանակալից առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարում: