Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն` երկրում կարող են ընդունվել տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականները:
Ներկայումս Ռուսաստանում նմանատիպ կարգավորում է գործում Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: