Իսրայելի Օրենսդիր ժողովը հաստատել է Կնեսետի արտահերթ ընտրությունների օրը: Դրանք տեղի կունենան նոյեմբերի 1-ին:
Քվեարկությունը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանի ինքնալուծարման մասին օրինագծի քննարկման շրջանակներում: Այդ փաստաթուղթը պետք է անցնի երկրորդ և երրորդ ընթերցումներ, որից հետո Կնեսետը պաշտոնապես կլուծարվի:
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը և արտգործնախարար Յաիր Լապիդը հունիսի 20-ին պայմանավորվածություն էին ձեռք բերել Կնեսետի լուծարման և նախարարների կաբինետի ղեկավարի լիազորությունները մինչև հաջորդ ընտրությունները կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին փոխանցելու մասին:
Հունիսի 22-ին խորհրդարանը կողմ էր քվեարկել ինքնալուծարման մասին օրինագծին: