Հունիսի 28-ին Կատարի մայրաքաղաքում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային գործարքի վերականգնման շուրջ անուղղակի բանակցությունները. կողմերը, ցավոք, չեն կարողացել համաձայնության գալ՝ հայտարարել է բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան։
«Հույս ունեինք, որ Դոհայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշակի առաջընթաց կգրանցվի»,- մտահոգություն է հայտնել դիվանագետը:
Նա հավելել է, որ աշխատանքները կշարունակվեն՝ հնարավորինս շուտ կարգավորելու առկա տարաձայնությունները։