«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։
«Արհովշին» ընկերությունը կառուցում է մայթեր, ջրահեռացման համակարգը, 200 գծամետր հատվածում կիրականացվի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում և նոր ծածկի տեղադրում։ Շինարարական աշխատանքների ժամկետն է 6 ամիս։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։