Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու առիթով` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման։
Զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ձևավորման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը։