Ամերիկայի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել: Էնդրյու Շոֆերին այդ պաշտոնում փոխարինել է Լորա Հոչլան: «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ ներգրավված բոլոր կողմերն արդեն պաշտոնապես տեղեկացվել են, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան:
Նշենք, որ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Հոչլան կադրային դիվանագետ է, նախկինում աշխատել է Մադրիդում և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանություններում, եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրենը:
2022 թվականից նա զբաղեցնում է պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։