ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Անվտանգության խորհրդի նիստում խոսել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամկետների մասին և հայտարարել, որ այն կշարունակվի մինչև նպատակների իրականացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկն էլ ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է Դոնբասի շուտափույթ ազատագրմամբ։ Դիվանագետի խոսքով՝ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնելու է իր նպատակներին։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Պոլյանսկին իր ելույթում նաև մեկնաբանել է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները և նշել, որ այդ ռազմական օգնությունը Կիևին թույլ չի տալիս նստել բանակցությունների սեղանի շուրջ։