Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Մելանի Ժոլիի հայտարարությանն է արձագանքել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու և դեսպան նշանակելու Կանադայի որոշումը։ Սա ևս մեկ քայլ է հայ-կանադական հետևողականորեն զարգացող հարաբերությունների համատեքստում, որն է՛լ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ գործակցությունը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը և Մելանի Ժոլին երեկ հեռախոսազրույց էին ունեցել:
Իսկ Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադան ծրագրում է դեսպանատուն բացել Հայաստանում: