ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:
Քվեարկության արդյունքում 69 կողմ ձայնով ընտրվել է Արտակ Կրկյաշարյանը: