Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համակարգել է բանակցային դիրքորոշումը կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և ընդգծել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգ տրամադրելու անհրաժեշտությունը:
«Հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Համակարգել ենք դիրքորոշումները ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին։ Նշել եմ Ուկրաինայի համար հզոր ՀՕՊ-ի կարևորությունը»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Զելենսկին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ ռուսական Զինված ուժերը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքին: