ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայում: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է.
«Երեկ այցելեցի Կանն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձան, որի մի սյունը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, երկրորդը՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականին:
Եղա նաև է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկում, որի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին պատմեցին տեխնոպարկի պատմությունը։ 1969 թ. ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի նախագծած գիտական կենտրոնն այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող «քաղաք», որտեղ գործունեություն է ծավալում շուրջ 2500 ընկերություն»։