ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ տեղեկացրել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Բայդենը նշել է, որ անհամբերությամբ է սպասում նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և դաշինքի նկատմամբ սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչության վտանգը: Նշվում է, որ գագաթնաժողովին պատմական որոշումներ կընդունվեն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության և անվտանգության ամրապնդման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։