«Յանդեքս»-ի մի խումբ վարորդներ առավոտից բողոքում են՝ ընկերությունը առանց վարորդներին ծանուցելու բարձրացրել է միջնորդավճարը:
Ակցիային միացած վարորդների խոսքով` վարորդը չի շահում, գերշահույթ ստանում է ընկերությունը:
Անկանխիկ վճարումներից էլ դժգոհություն ունեն վարորդները: Կանխիկացման ժամանակ լրացուցիչ գումար է գանձվում:
Վարորդների բողոքին պատասխանում է ընկերության տարածաշրջանային տնօրենը, նշում՝ միջնորդավճարի ավելացում լինում է բոլոր այն երկրներում, որտեղ գործում է «Յանդեքս» ծառայությունը: Հայաստանում 6 տարվա ընթացքում միջնորդավճարը բարձրացել է 3 անգամ, այլ երկրներում՝ ամեն տարի: Ավետիս Գասպարյանի բնորոշմամբ՝ Հայաստանը ամենացածր միջնորդավճար ունեցող երկրներից է:
Միջնորդավճարի բարձրացումը չեղարկելուց բացի՝ վարորդները պահանջում են գրանցել իրենց, վճարած միջնորդավճարից էլ հարկեր վճարել պետությանը:
Խնդիրը կարգավորվելու համար վարորդները տնօրինության հետ հանդիպում են պահանջում, հակառակ պարագայում ի նշան բողոքի մտադիր են հունիսի 30-ից անջատել «Յանդեքս»-ի ծրագիրը: