Ռուսական Զինված ուժերը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքին՝ տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենկին։ Նախագահի խոսքով՝ հրթիռներ են ընկել «Ամստոր» առևտրի կենտրոնի վրա, ուժեղ հրդեհ է բռնկվել, հարվածի պահին շենքում եղել է ավելի քան 1000 քաղաքացիական անձ։
Տուժածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ, նախնական տվյալով՝ զոհերի թիվը գերազանցել է 18-ը: Հրդեհն արդեն մարվել է:
Ուկրաինական կողմը տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է որակել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին էլ համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը հիշեցնում է Բուչայի դեպքերը։