Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար երեք ԱԹՍ կտրամադրի Կիևին, որոնք գնելու համար ավելի վաղ Ուկրաինայում դրամահավաք էր հայտարարվել։
Լրատվամիջոցների տվյալով՝ անօդաչուների ընդհանուր արժեքը գնահատվում է 15 մլն դոլար:
The Wall Street Journal պարբերականը հունիսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան 2019 թվականին Ուկրաինային Bayraktar անօդաչուներ էր վաճառել, որոնք օգնել են երկրին «նախնական փուլում հակահարված տալ ռուսական բանակին»։