ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ մոտ օրերս խորհրդարանը քննարկելու է բացակաների թույլատրելի շեմը հատած պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:
Սիմոնյանը, սակայն, նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրում» այդ հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա: Մի մասը կողմ է բացականերին խորհրդարանից հեռացնելուն, մյուսներն էլ համարում են, որ նշաձող սահմանելով և դրան չհասնելով՝ ընդդիմադիրներն արդեն իրենց զրկել են մանդատներից:
ԱԺ նախագահը նշել է՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից շատ են։ Սիմոնյանը նաև հիշեցրել է օրենքը, որ խմբակցությունները չեն զրկվելու մանդատներից, դրանք բաժին են հասնելու նրանց ցուցակների հաջորդ համարներին:
Ալեն Սիմոնյան (ԱԺ նախագահ) - Նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր, որ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ինչպես իր ուսին հավածելով, ասելով՝ դու ամեն ինչ ճիշտ ես անում, դաշնակցական ընկերներն իրեն տարան և դրեցին մեր զոհասեղանին: