Ազգային ժողովն այսօր շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:
Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:
Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, Գևորգ Գյոզալյանի թեկնածությանը` 67, Արթուր Դավթյանի թեկնածությանը` 67 պատգամավոր:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հաջորդ համարը Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: