Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Քվեատուփում եղել է 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Հակոբ Գրիգորյան` կողմ 0, Քրիստինե Մկոյան` կողմ 68, Արթուր Պողոսյան` կողմ 0: