Գերմանիայում Հունգարիայի դեսպան Պետեր Դյորկեշը գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու Բուդապեշտի մտադրության մասին՝ չնայած արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին։
«Ոչ ոք չպետք է դասախոսություն կարդա Հունգարիայի գլխին Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Բուդապեշտը մյուսներից ավելի շատ է կախված ռուսական հումքից: Մենք արմատական պատժամիջոցներին չենք միանա»,- ընդգծել է դիվանագետը:
Բացի այդ, Դյորկեշը բացասաբար է արտահայտվել Կիևի՝ Հունգարիայի և Գերմանիայի վրա ճնշում գործադրելու փորձերի մասին՝ զենքի մատակարարման և Հունգարիայի տարածքով դրա փոխադրման հարցերում։