Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10.2 տոկոսով ավելացել է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ աճ կա գրեթե բոլոր ուղղություններով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.7 տոկոսով: Շինարարության ծավալը 2022-ի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 11.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2021-ի հունվար-մայիսի նկատմամբ ավելացումը կազմել է 8.9 տոկոս, մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 24.9 տոկոսով, սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.1 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում արձանագրվել է 36.6 տոկոս աճ, արտահանումն աճել է 27.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.2 տոկոսով: