ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:
«Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, որ այդ դեպքում ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, ապա որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ:
Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել այդ հնարավորությունն օգտագործելու և օգտվելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները խոչընդոտում են և նեգատիվ ֆոն են ստեղծում:
«Նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար, բայց դա չի նշանակում, որ մենք այդ հայտարարություններից հետո դադարեցնելու ենք երկխոսությունը»,- նշեց վարչապետը: