Հունիսի 20-26-ը Հայաստանում իրականացվել է 4780 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, առողջացել է 62 քաղաքացի: Գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423243 դեպք, որոնցից 412755-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 178 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8626 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3132461 թեստավորում: