Եվրամիությունը նոր երկրների մուտքի պատճառով ստիպված կլինի հրաժարվել միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից՝ իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է իրական ժամանակում «ռազմավարական որոշումներ» կայացնի։ Նա «անխոհեմ» է համարել հին ձևով աշխատելը, քանի որ այն, ինչի շուրջ չի հաջողվում համաձայնեցնել 27 անդամի, անհնար կլինի անել, երբ ԵՄ երկրների թիվը հասնի 30-ի և ավելիի։
Բորելը որպես օրինակ նշել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը, որը տևեց ավելի քան մեկ ամիս, իսկ այդ հարցում կոնսենսուսի հասնելու համար պահանջվեց առաջարկվող սահմանափակումների էական թուլացում: