ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Դեռևս մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց կատարած հետազոտությունը ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարների, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարման, ինչպես նաև կենտրոնացված կառավարումից դուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ։
Նախարարը բարձր է գնահատել կատարված աշխատանքը, ՀԲ-ի տեսլականը՝ առկա խնդիրները լուծման վերաբերյալ։ Նախարարը ընդգծել է, որ որոշ հստակեցումներից հետո արդեն հնարավոր կլինի անցնել գործնական քննարկման»,- նշված է գրառման մեջ։