ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:
Քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:
Ներկայացվածներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուներ:
Պատգամավոր Սարգիս Խանդանյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանից հետաքրքրվել է, թե ինչու է թեկնածուներին ներկայացնելու համար ինքը եկել Ազգային ժողով, այլ ոչ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես պահանջում է կանոնակարգ օրենքը:
Դավիթ Խաչատուրյան - Ասեմ, որ պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ այս պահին վիրահատության է ենթարկվում: Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու: