Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր չի եղել:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Արթուր Առաքելյան` կողմ 0, Արա Բաբայան` կողմ 0, Արծրուն Միրզոյան` կողմ 68:
Արծրուն Միրզոյանը վարչական դատարանի դատավոր է 2008 թվականից առ այսօր: