Ռուսաստանի և Չինաստանի գլխավորած հակաարևմտյան կոալիցիան ավելի հզոր է դառնում, գրում է գերմանական Die Welt-ը: Ըստ պարբերականի, հակաարևմտյան դաշինքը՝ ի դեմս BRICS-ի, ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը։
Մինչ արևմտյան կողմնորոշմամբ G7-ը ներկայացնում է 771 մլն բնակչություն, ավելի քան 3 մլրդ մարդ է ապրում ԱՄՆ-ին և Եվրոպային հակադրվող 7 երկրում:
Հեղինակիկարծիքով՝ BRICS-ի տնտեսական կապերը միայն կամրապնդվեն։
«Ռուսաստանը դարձել է Բրազիլիային պարարտանյութերի հիմնական մատակարարը, որն իր հերթին մսի երկրորդ արտահանողն է աշխարհում։ Չինական մեքենաների թիվն աճում է Ռուսաստանի ճանապարհներին, հնդկական սուպերմարկետների ցանցերն իրենց մասնաճյուղերն են բացում այս երկրում»,- ընդգծում է հրապարակման հեղինակն ու հավելում, որ այս պետություններին միավորում է նաև գերազանցության գաղափարի ու արևմտյան արժեքների մերժումը։