Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը
«Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով:
Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 13%-ով»,- գրել է Թունյանը: