Հայաստանում, ցավոք, առողջ ապրելակերպը շատ տարածված չէ: Դա նաև պետության թերացումն է:
Տարիներ շարունակ դպրոցներում պատշաճ ուշադրության չի արժանացել ֆիզիկական կուլտուրան, հատկապես մարզերում չեն եղել բարեկարգ մարզադաշտեր ու սպորտային խմբակներ:
Ոչ միայն մարզական նոր հաղթանակներ, այլև պարզապես առողջ հասարակություն ունենալու համար այժմ մարզական 5 համալիր ու հանրակրթական դպրոցների 22 մարզադահլիճ է կառուցվում: