Թեև կան սպորտաձեր, որոնցում ավելի հաջողակ ենք, բայց դեռ նոստալգիայով հիշում ենք աշխարհում ամենահայտնի խաղում՝ ֆուտբոլում, մեր երկրի երբեմնի փառքի մասին:
Մեր ամենամեծ հաղթանակից արդեն մոտ 50 տարի է անցել, ընդ որում, «Արարատում», ճիշտ է, հայեր էին խաղում, բայց այն ֆուտբոլային ակումբ էր, երկրի հավաքական չէր, հաղթանակներն էլ համաշխարհային հռչակ ունեցող ակումբների տիտղոսների հետ համեմատելի չեն:
Անկախ դրանից, «Արարատ 73»-ի լեգենդները, իհարկե, դեռ երկար կհիշվեն, բայց ինչ անել, որպեսզի հայկական ֆուտբոլը նոր բարձունքներ նվաճի, հատկապես, որ այդ նպատակը ոչ միայն ֆուտբոլասերների երազանքն է, այլև ամրագրված է Հայաստանի մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան