ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ քաղաք Նիցցա: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։
Վարչապետի տիկինն այսօր մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը: Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ունենալու է պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն Նիցցա, այլ նաև Մոնակո և Կանն քաղաքներում: