Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Շենգավիթ վարչական շրջանում ֆուտբոլի նոր խաղադաշտ է բացվել: Բացումը նշանավորվել է ֆուտբոլային խաղով:
Մրցապայքարը Երևանի քաղաքապետարանի և Գարեգին Նժդեհի փողոցի 56 Ա շենքի բնակիչներից կազմված թիմերի միջև էր:
Քաղաքապետարանի թիմի կազմում էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Դարպասապահի դերում հանդես էր գալիս Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից Արսեն Մարտիրոսյանը: