Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին։
Միջկառավարական գործակցության, ինչպես նաև աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տուրիզմի կոմիտեի ներկայացուցիչներ։
Գերատեսչություններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում գործակցության համար առաջնահերթությունները:
Առանձնացնելով ոլորտային ձեռքբերումները` պատասխանատուները քննարկել են գործակցության հնարավոր եզրերը և փորձի փոխանակման հնարավորությունները, հնչել է հանձնաժողովի նիստի հետ համատեղ բիզնես ֆորում անցկացնելու գործնական առաջարկ: