Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի իր ելույթում բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով: