Կիևը 1 մլրդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից գերակա ծախսերը հոգալու համար՝ հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:
«Երեկ Գերմանիայի կառավարության հետ համաձայնագիր եմ ստորագրել դրամաշնորհային ֆինանսավորում ստանալու մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարչենկոն։