Ուկրաինային և Մոլդովային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ Եվրամիությունը վերահաստատել է ԱՊՀ տարածքի աշխարհաքաղաքական յուրացման և Ռուսաստանին զսպելու իր նպատակները։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք չեն մտածում նման քայլի բացասական հետևանքների մասին։ ԵՄ-ն է՛լ ավելի է նպաստում Ուկրաինայում ռազմական գործողության շարունակմանը»,- ընդգծել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանը փորձում է կանխել միջուկային պատերազմի ցանկացած հնարավորություն։