Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ այն պատճառով, որ ԵՄ-ն հրաժարվում է երկրին միության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Ավելին՝ նա պատմական է համարել Եվրամիության որոշումը՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր պատմական օր է․ ԵՄ-ն ճանաչում է կառույցին անդամակցելու Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր պայմանները եվրաինտեգրման ճանապարհին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ուկրաինային և Մոլդովային միության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: