Վանաձորի ավագանու արտահերթ նիստը տապալվել է, քանի որ քվորում չի եղել: Նիստին չեն ներկայացել «Ասլանյան» դաշինքի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ավագանիները: Արդյունքում Վանաձորում կրկին չեն կարողացել հաստատել 2.5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որով նախատեսվում է փողոցների, մանկապարտեզների, մշակույթի տների նորոգում:
Մանրամասները` Սերինե Սերոբյանի ռեպորտաժում: